Ապրիլի 21-ին, ժամը 21:30-ի սահմաններում Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի Արգավանդի խաչմերուկում տեղի է ուենցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել Audi մակնիշի 61 ՕՍ 531 համարանիշի եւ ԳԱԶԵԼ մակնիշի 1059Տ համարանիշի ավտոմքենաները:

Վթարի արդյունքում Audi-ի ուղեւորը տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ՃՈ աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ:

Մեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի