Մենք հորդորում ենք ձեզ չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին եւ վստահել դրամին: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նա պարզաբանեց, որ դրամի դեպքում գործում է ազատ լողացող փոխարժեքը, եւ միջամտություններ են տեղի ունենում միայն իրավիճակը հարթելու համար, եթե կտրուկ տատանումներ են գրանցվում: «Կենտրոնական բանկը վերջերս միջամտեց` կտրուկ տատանումների հետեւանքները մեղմելու համար, որոնք երբեմն սպեկուլյատիվ բնույթ են կրում: Ինչպես տեսնում ենք, սա իր արդյունքներն է տալիս, եւ դրամի փոխարժեքը վերադառնում է իր նախկին ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը: