Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, 39 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է, հայտնում է Trend-ը` վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբը:
Մինչ օրս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1.984 դեպք, բուժվել է 1480 մարդ, մահացել է 26 մարդ: Ներկայումս 478 մարդ բուժում է անցնում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում, որից 18-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 29-ի վիճակը` միջին ծանրության, իսկ մնացածն իրեն նորմալ է զգում:





























