Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում` 2020 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն:
«Զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության խմբերը գործողություններ են մշակել պայմանական թշնամու պաշտպանության խորքում դարանակալի կազմակերպման եւ գրոհի համար հարմար պահին հրամանատարական կետի եւ ռազմական նշանակության օբյեկտի գրավման համար:
Հատուկ ուշադրություն է դարձվել թաքնված տեղաշարժման կազմակերպմանը եւ պայմանական թշնամու դիվերսիոն եւ հետախուզական խմբերի ոչնչացմանը: Այնուհետեւ հատուկ նշանակության ուժերը ցուցադրական ելույթներ են ունեցել ձեռնամարտի տարրերով»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:





























