2017-ին Հայաստանում քննվել է երեխաների դեմ կատարված հանցագործությունների 265 դեպք, որից 101 դեպք սեռական բնույթի հանցագործություններ են: Այս մասին մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Երեխաներին սեռական բնույթի շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Ընդ որում, ըստ նրա, 2018 թվականին 317 քրեական գործից միայն 76-ն է կապված եղել երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետ:
«Սակայն միայն 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում քննվել է 209 քրեական գործ, որից 51-ը կապված է եղել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետ»,- ասաց փոխնախարարը:





























