Տավուշի մարզի Բերդավան համայնքում կովը կանգնել է պայթուցիկ նյութի վրա եւ վնասվածքներ ստացել, տարածքում է եղել նաեւ համայնքի բնակչուհին, որը պայթյունի հետեւանքով առաջացած բեկորներից թեթեւ վնասվածք է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տավուշի մարզպետ Հայկ Զոբանյանը։
«Ինչ-որ պայթուցիկ նյութ է եղել։ Կովն է կանգնել ու վնասնվել, բնակչուհին էլ այդ ասկոլկաներից մի թեթեւ վնասվածք է ստացել։ Հիմա իրեն նորմալ է զգում, արդեն տանն է»,- ասաց Զոբանյանը եւ հավելեց, որ Ոստիկանությունը զբաղվում է այդ դեպքով, այլ մանրամասներ չի կարող հայտնել։




























