ՊԵԿ-ի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում տարբեր ապրանքների ստվերային ներկրման փորձեր են կանխել:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի քաղաքացի Արմեն Մերաբյանը  նշել է, որ հայտարարագրման ենթակա ապրանք չունի, սակայն հայտնաբերվել են մաքսային հսկողությունից  թաքցված կանացի վերնաշապիկներ: Հնարամիտ մաքսանենգը բեռը պահել էր  ավտոմեքենայի նստատեղերի տակ` հատուկ բարձիկների մեջ:

Մաքսանենգության  մեկ այլ դեպք էլ գաղտնազերծվել է «Գաղտնիք» ՍՊԸ-ի կատարմամբ. ընկերության անունով բեռը փոխադրող Հարություն Փանոսյանի ավտոմեքենայի մաքսային զննման արդյունքում  կցորդի տակ գտնվող բեռնարկղի թաքստոցից  հայտնաբերվել են  մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող կտրող գործիքների մասեր` կարծր համաձուլվածքներից մոտ կես տոննա կտրիչներ եւ 215 ալմաստի մածուկ: