Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակման եւս 121 դեպք է գրանցվել, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով նախարարների պալատին կից օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում եւս 121 վարակման դեպք է գրանցվել: Միեւնույն ժամանակ, 44 մարդ բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից»: Այդպես, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2879-ի, մահացել է 35 մարդ (անփոփոխ), բուժվելը 1833-ը:

«Ներկայումս 1011 մարդ գտնվում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 29-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 38-ինը՝  միջին ծանրության, մնացածինը՝  կայուն»,- ընդգծում են շտաբից:

Մինչ այժմ Ադրբեջանում կորոնավիրուսի ախտորոշման 214.291 հազար թեստ է անցկացվել: