Ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 29-ին հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի վնասվածքով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել 46-ամյա Մարգարիտ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարգարիտ Թ.-ն հայտնել է, որ վնասվածքն ստացել է ապրիլի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, տան բակում աղբն այրելու ժամանակ առաջացած պայթունից:

Ոստիկանները պարզել են, որ կինը վնասվածքն ստացել է իր ծանոթ Նորայր Ե.-ի տանը. վերջինս ապակյա բաժակը խփել է պատին եւ ապակու բեկորը դիպել է կնոջ աչքին:

Կատարվում է հետաքննություն: