Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մայիսի 2-ին 53-ամյա մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Մանկական զբոսայգու» մուտքի մոտ, ոմն Ազատ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ազատը 18-ամյա Ազատ Հ.-ն է, որը նույն օրը, ժամը 23.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:





























