Երեւանում այսօր առավոտյան ժամը 10-ին ավտովթար է տեղի ունեցել Խորենացի եւ Իտալական փողոցների խաչմերուկում` Շահումյանի արձանի հարեւանությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  միմյանց են բախվել «Նիսսան Պատրոլ» մակնիշի 15 ՍՏ 900 համարանիշի  եւ Շտապօգնության 1-03 ծառայության 171 ԼԼ 64 համարանիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցները Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայում գտնվող բժշկին եւ բուժքրոջը:

Դեպքի վայր է ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչությանԵրեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով, դեպքի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ:

«Նիսսան Պատրոլ»-ը վարել է 22-ամյա Գեւորգ Մուրադյանը, իսկ 1-03 ծառայության ավտոմեքենան` 52-ամյա Կամո Ավետիսյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի