Ոստիկանության Արաբկիրի բաժնում այսօր` մայիսի 16-ին, ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեձորի փողոցի թիվ 5 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.24-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Այգեձորի փողոցի թիվ 4 տունը` 350 ք.մ. մակերեսով, որը պատկանել է Հայաստանից բացակայող Շիլաջյանների ընտանիքին:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:




























