Հունաստանը զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում, որտեղ Թուրքիան նավթի հետախուզում է անցկացնում, գրում է AP-ը:
Աթենքի պաշտոնական անձանց խոսքով՝ եռօրյա զորավարժությունները կսկսվեն երեքշաբթի Կրետե կղզուց դեպի հարավ-արեւելք: Միեւնույն ժամանակ, Գերմանիան կակտիվացնի իր դիվանագիտական ջանքերը, որպեսզի կանխի տարածաշրջանային լարվածության հետագա սրումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը կայցելի Աթենք եւ Անկարա:
Ակնկալվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները Բեռլինում այս շաբաթվա վերջում կքննարկեն Արեւելյան Միջերկրածովում ճգնաժամը:





























