Վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ Դոնալդ Թրամփը կպարտվի նախագահական ընտրություններում, հաղորդում է CNBC-ը:
Նրանք ակնկալում են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:
Նման կանխատեսում են արել 20 հարցված փորձագետներից 14-ը:
Սակայն նրանց կարծիքները չեն համընկել՝ կապված ընտրություններից հետո ֆոնդային շուկայի վիճակի հետ:
Հարցվածների կեսը կարծում է, որ առաջին ամսում S&P 500 ինդեքսը կնվազի: 20 վերլուծաբաններից 5-ը կարծում է, որ S&P 500 ինդեքսը, հակառակը, կաճի, եւս 4-ը կարծում է, որ շուկայում որոշակի թրենդներ չեն լինի:
Վերլուծաբաններից մեկի խոսքով՝ Թրամփը կհաղթի կարմիր նահանգների մեծ մասում, սակայն կկորցնի Ֆլորիդան, եւ դա կհանգեցնի Բայդենի հաղթանակին:
Որոշ վերլուծաբանները շուկայի հնարավոր բացասական ռեակցիան բացատրել են հարկային քաղաքականությամբ, որը վարում է Բայդենը: Փորձագետներից մեկը կարծում է, որ ամեն ինչ կախված կլինի Սենատի վերջնական կազմից: «Եթե դեմոկրատները ստանան Սենատը, եւ Բայդենը հաղթի, ապա շուկայական մրցավազքը դժվար կսկսվի, քան եթե հաղթի Բայդենը, սակայն Սենատը մնա հանրապետականներին»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը: Հարցվածներից միայն 3-ն է ակնկալում Թրամփի անայլընտրանք հաղթանակը:





























