TikTok-ը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայց ներկայացնելուց բացի այլընտրանք չունի, հաղորդում է  Reuters-ը:

Ավելի վաղ հավելվածն արգելվել էր ԱՄՆ տարածքում:

Նշվում է, որ TikTok-ում Թրամփին մեղադրել են տարաձայնությունները քաղաքականացնելու մեջ:

«Մենք կառավարության դեմ դատական հայցերին թեթեւամտորեն չենք վերաբերվում: Սակայն նախագահի հրամանագրից հետո մենք այլընտրանք չունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իր բլոգում TikTok-ը հայտնել է, որ  Թրամփի վարչակազմը խախտել է իրավական պրոցեդուրայի իր սահմանադրական իրավունքը՝ արգելք սահմանելով առանց նախնական ծանուցման: