Նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է առաջիկա նախագահական ընտրությունները «գողանալու» համար COVID-19-ի վերաբերյալ ընտրողների մտավախությունները օգտագործելու մեջ։

Ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ազգային համագումարում՝ Թրամփն ասել է, որ դեմոկրատների հաղթելու միակ հնարավորությունը «ընտրությունները կեղծելն է»:

Ըստ նրա, ամերիկացիները գիտեն ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից, եւ կարող են գնալ ընտրատեղամասեր՝ իրենց ազատելով փոստով քվեաթերթիկներ ուղարկելու անհրաժեշտությունից:

Նա նշել է, որ եթե չընտրվի, երկիրը կգնա «սարսափելի ուղղությամբ»:

Թրամփը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակարեւորն են. «Մեր երկիրը կարող է գնալ սարսափելի ուղղությամբ»: