ԱՄԷ-ն կապվել է «սիոնիստական ռեժիմի» հետ, որպեսզի անվտանգություն գնի, այն դեպքում, երբ Իսրայելը չի կարողանում ապահովել նույնիսկ իր սեփական անվտանգությունը: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Խոսելով Իրանի եւ աշխարհում անցումային տնտեսության մասին՝ նա նշել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում գրեթե բոլոր երկրները ՝ բացառությամբ Իրանի եւ վերջին շրջանում Իրաքի, տառապում են ժողովրդավարության բացակայությունից: Նրա խոսքով՝ նավթը գլոբալ մրցակցություն է առաջացրել Պարսից ծոցի տարածաշրջանում:

Զարիֆի խոսքով՝ աշխարհագրական անհամաչափությունը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար, ինչի պատճառով որոշ երկրներ, օրինակ՝ Իրաքը, հարձակվում են իրենց հարեւանների վրա՝ հավելյալ ռեսուրսներ ստանալու նպատակով: