Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է պետական WAM լրատվական գործակալությունը:

Մուհամմադ ալ-Բավարդին եւ Բեննի Հանցը «կապի ուղիների ամրապնդման եւ ամուր երկկողմ հարաբերությունների հաստատման հույս են հայտնել՝ մասնավորապես՝ ի նպաստ իրենց երկրների, եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: