Քաղաքացին 2020 թվականի հունվարի 16-ին «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող «Զեթարֆեյշընռիթեյլ» ՓԲ ընկերությանը պատկանող «Զառա» խանութ-սրահում գտնվելու ժամանակ տարբեր ժամերի, մի քանի անգամ մուտք է գործել խանութ-սրահ, վերցրել բաճկոն, վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ հագնելով այն՝ դուրս է եկել խանութ-սրահից։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մնացական Բմբուլյանը մեկ միասանական դիտավորությամբ, զգալի չափերի ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Զառա» խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 35.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն, վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Նույն օրը՝ ժամը 19:16-ի սահմաններում, նույն խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 35.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն, կրկին վրայից հանել անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Կրկին նույն օրը՝ ժամը 19:25-ի սահմաններում, նշված խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 35.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Այնուհետեւ, նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, նույն խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 35.900 ՀՀ դրամ եւ 29.900 ՀՀ դրամ արժողության երկու հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոններ, դրանց վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակները եւ մի բաճկոնը հագնելով, մյուսը ձեռքին պահելով՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Որից հետո, նույն օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, նույն խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 29.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն, վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Այնուհետեւ, նույն օրը՝ ժամը 20:07-ի սահմաններում, նշված խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 29.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից:
Կրկին նույն օրը՝ ժամը 20:16-ի սահմաններում, նույն խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է զգալի չափերի՝ 29.900 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն, վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ հագնելով նշված բաճկոնը՝ դուրս է եկել խանութ-սրահից՝ գաղտնի հափշտակելով ընգհանուր՝ 263.200 ՀՀ դրամ արժողության թվով 8 հատ բաճկոններ:
Եվ վերջին անգամ խանութ-սրահում գտնվելու ժամանակ վերցրել է՝ 69.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «ZARA» ապրանքանիշի բաճկոն, վրայից հանել է անվտանգության ձայնային ազդանշանի կոճղակը եւ փորձել է այն գաղտնի կերպով դուրս բերել խանութ-սրահից, սակայն խանութ-սրահից դուրս գալու ժամանակ բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:




























