ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Բահրեյնի թագավորական ընտանիքի եւ ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է AP-ը:

Նա Twitter-ի իր էջում գրել է, որ Մանամայում հանդիպել է թագավոր Համադ բին Իսա Ալ Հալիֆի եւ նրա որդու՝ թագաժառանգ արքայազն Սալման բին Համադ Ալ Հալիֆի հետ:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ներառյալ՝ Պարսից ծոցի միասնության կարեւորությունն ու Իրանի դեմ հակազդեցությունը»,-գրել է նա:

Բահրեյնում նրա հանդիպումները կայացել են այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին հայտարարվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին:

Թագավոր Համադը կարեւոր է պաղեստինաիսրայելական հակամարտության դադարեցման հարցով ջանքերի ակտիվացումը:

Բահրեյնում գտնվում է ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ նավատորմը, եւ թագավորությունը անվտանգության ոլորտում ԱՄՆ մտերիմ գործընկերն է:

Ավելի ուշ Պոմպեոն մեկնել է Աբու Դաբի, որտեղ հանդիպել է Էմիրատների իր գործընկերների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ: