ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կներկայացնի Թուրքիայի հարցովմի շարք «տարբերակներ», որոնք պատժամիջոցներից ավելի լայն են, ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է EURACTIV-ը:

Բեռլինում ԵՄ արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը (օգոստոսի 27-28-ը) Բորելը կներկայացնի ԵՄ-ի կողմից Թուրքիայի հետ գործողությունների տարբերակներ` կապված արեւելյան Միջերկրական ծովում գազի ապօրինի արդյունահանման, միգրացիայի եւ Լիբիայում ու Սիրիայում Անկարայի ներկայության հետ:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն իսկ կտրել է Անկարային հատկացված շատ միջոցներ, եւ հավելել է, որ ԵՄ անդամ պետությունը խնդրել է ամբողջովին հրաժարվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարից:

Բեռլինում ոչ մի վերջնական որոշում չի սպասվում, բացի խորքային քննարկումից:

Թուրքիան Հունաստանի տարածքային ջրեր է ուղարկել Oruç Reis սեյսմիկ նավը՝ թուրքական ՌԾՈՒ նավատորմի ուղեկցությամբ: Առաքելությունը պետք է ավարտվեր օգոստոսի 23-ին, բայց Անկարան որոշել է երկարաձգել այն եւս չորս օրով՝ մինչեւ հինգշաբթի:

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասի այցերը Աթենք եւ Անկարա ոչ մի շոշափելի արդյունք չեն տվել: Հունաստանը պնդում է, որ Անկարան երկխոսության համար անվստահելի է, իսկ Թուրքիան ակնարկում է ռազմական գործողությունների մասին:

ԵՄ պաշտոնյան պարզաբանել է, որ Թուրքիայի հետ ցանկացած երկխոսություն տեղի կունենա մեկ պայմանով՝ Անկարան պետք է դադարեցնի բոլոր ապօրինի գործողությունները Միջերկրական ծովի արեւելքում։