Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը օրենք կներկայացնի, որը դաշնային կառավարությանը նոր լիազորություններ կտրամադրի ցանկացած համաձայնագրի դիտարկման եւ չեղարկման համար, հաղորդում է  Reuters-ը:

Խորհրդարանի կողմից օրենքի ընդունման դեպքում դաշնային կառավարությունն իրավունք կստանա օտարերկրյա պետությունների հետ ցանկացած գործարքի նկատմամբ վետո կիրառել:

Չնայած նրան, որ Մորիսոնը կոնկրետ չի նշել Չինաստանը, նոր օրենքը, ամենայն հավանականությամբ,  էլ ավելի կսրի երկկողմ հարաբերությունները:

Նոր օրենքի համաձայն՝ երկրի ԱԳ նախարարը կկարողանա չեղարկել ցանկացած համաձայնագիր, որը կնքվել է տեղական հաստատությունների կողմից, եթե դրանք «բացասական են ազդում Ավստրալիայի արտաքին հարաբերությունների վրա կամ էլ անհամատեղելի են Ավստրալիայի արտաքին քաղաքականության հետ»:

Աղբյուրների խոսքով՝ օրենքը նաեւ ռետրոսպեկտիվ կլինի:

Այդ օրենքը կազդի տարբեր ոլորտներում կքնված համաձայնագրերի վրա՝ կրթությունից մինչեւ առողջապահություն եւ տուրիզմ: