ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե իր մրցակից դեմոկրատ Ջո Բայդենը հաղթի ընտրություններում, Չինաստանը «կտիրանա» ԱՄՆ-ին:
«Չինական պետական լրատվամիջոցները եւ Չինաստանի ղեկավարները ցանկանում են, որ Բայդենը հաղթի ԱՄՆ ընտրություններում: Եթե դա տեղի ունենա (իսկ դա տեղի չի ունենա), մեր երկիրը կպատկանի Չինաստանին, եւ մեր ֆոնդային շուկաները բառացիորեն կփլուզվեն»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:





























