Չինաստանը, կարծես, բոլորից շատ «մկաններ է ցուցադրում» Հարավարեւելյան Ասիայում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը,հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում հատկապես Հարավչինական ծովում, որտեղ Վաշինգտոնը փորձում է հակազդել Պեկինի վիճելի տարածքային հավակնություններին:

Էսպերը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է աշխատել Չինաստանի հետ, որպեսզի Պեկինին վերադարձնի միջազգային օրենքներին համապատասխանելու հետագծին: