Մենք, իհարկե, ողջունում ենք, որ Միխայիլ Սաակաշվիլին որոշել է ուժ գտնել եւ Վրաստան վերադառնալ, սակայն այստեղ նրան բանտարկություն է սպասվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Նա հիշեցրել է, որ նախկին նախագահը հետախուզման մեջ է գտնվում, եւ նրա դեմ մի քանի ատյանների կողմից առաջադրված դատավճիռներն ուժի մեջ են մտել, հաղորդում է Գրուզիա օնլայնը:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ մտադիր է հայրենիք վերադառնալ:





























