Այսօր, օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում, «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են 40-ամյա Լիլիթ Մ․-ի վարած Nissan մակնիշի և 42-ամյա Դավիթ Ս-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ս․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։





























