Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ իրեն սպառնում է «արեւմտյան» գործընկերներից մեկը:
Ալբայրաքը կառավարությունում ոչ միանշանակ ֆիգուր է, եւ նրան հաճախ անվանում են Էրդողանից հետո ազդեցության առումով երկրորդ ֆիգուրը: Նրա տնտեսական քաղաքականությունը քննադատության է ենթարկվում:
Թուրքական Hurriyet-ի թղթակից Աբդուլկադիր Սելվին գրել է սպառնալիքի մասին, որը, իբր ստացել է Ալբայրաքը: Սելվիի որոշ «արտահոսքներ» ոչ այդքան հստակ են եղել, սակայն, այնուամենայնիվ, հայտնի է, որ նա սերտ կապ ունի Էրդողանի շրջապատի հետ՝ նշում է Ahval-ը:
Լրագրողի պնդմամբ՝ Ալբայրաքը հայտնել է, որ սպառնալիքը ստացվել է էներգետիկայի նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ, իսկ սպառնալիքները հնչեցրել է «արեւմտյան խոշոր պետություններից մեկից» իր գործընկերը:





























