ԱՄՆ-ը եւ Չինաստանը ռազմական լարվածության աճի ֆոնին փոխանակվել են մեղադրանքներով, հաղորդում է Reuters-ը:

Երկու երկրների միջեւ բազմաթիվ տարաձայնությունները կապված են տեխնոլոգիաների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ վիճելի Հարավչինական ծովում Չինաստանի ռազմական ակտիվության հետ:

Նախօրեին ԱՄՆ ՌԾՈւ նավը օպերացիա է անցկացրել Պարասելյան կղզիների մոտ, ինչը Պեկինն անվանել է իր ինքնիշխանության խախտում:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտնել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ցանկանում է, որպեսզի Պեկինն իր իշխանությունները ցույց տա ամբողջ աշխարհին: «Օրակարգն առաջ տանելու համար Չինաստանի Ազգային –ազատագրական բանակը շարունակում է արդիականացման իր ագրեսիվ ծրագիրը»,-ասել է Էսպերը:

Սակայն, Էսպերի խոսքով, ԱՄՆ-ը հույս ունի շարունակել ՉԺՀ հետ աշխատանքը:

Չինաստանի ՊՆ-ն պատասխան հարված է հասցրել՝ ասելով, որ ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ վնաս են հասցնում ամերիկա-չինական ռազմական կապերին նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին իրենց իսկ շահի համար: «Նման պահվածքը սպառնալիքի տակ է դնում երկու երկրների սպաների եւ զինվորների կյանքը»,-ասել է նախարարության ներկայացուցիչ Ու Ցյանը: