ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մտադիր չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվել, հաղորդում է Ինտերֆաքսը:
Կրեմլի վարչակազմի աշխատակիցները կամավոր կպատվաստվեն:
«Չեմ բացառում, որ վարչակազմի աշխատակիցները կարող են կամավոր սկզբունքով պատվաստվել: Երբ պատվաստանյութը հասանելի լինի, բոլոր ցանկացողները կարող են ինքնուրույն որոշում կայացնել»,-ասել է նա:
«Ես հիվանդացել եմ, եւ դա, ըստ էության, նոււյն էֆեկտն ունի, ինչ պատվաստանյութը»,-պարզաբանել է նա:
Լրագրողները հիշեցրել են, որ հայտնի է կրկնակի վարակման դեպքերի մասին: «Դա վիճելի հարց է»,-ասել է նա:
Պեսկովն ու իր կինը՝ Տատյանա Նավկան, հիվանդացել են կորոնավիրուսով մայիսին: Նավկան հայտնել է, որ ինքն ավելի հեշտ է տարել հիվանդությունը, քան Պեսկովը:





























