Հունաստանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Արեւելյան Միջերկրածովում լարվածությունը պահպանելու պատճառով:

«Ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու տարբերակների մասին»,-ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների սահմանումն անհրաժեշտություն է, հաղորդում է  Kathimerini-ն: