Խաշթառակ համայնքում տեղի ունեցած  բռնության պարագայում, եթե  դա դիտարկում ենք երևույթ, մեղավոր ենք բոլորս, մեղավոր է պետությունը, համայնքը  հարևանները, ծնողը, ով  չի իրականացրել իր պարտականությունը:

Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին,   «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով կազմակերպված «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ասաց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:

«Մեղավորը  նաև  բռնարարն է, այն անձը, ում գործողությունների արդյունքում երեխան զրկվել է կյանքից»,- ասաց նա` հավելելով, որ  պետք է տարանջատել տվյալ պարագայի  դեպքն ու  երևույթը. «Դեպքի պարագայում  մենք ունենալու ենք վարույթ, որի շրջանակներում լինում է քրեական պատասխանատվություն և դատապարտում:  Իսկ երևույթի դեմ պայքարի պարագայում պետք է հստակ տարանջատենք, որ կանխարգելումը միշտ  առավել արդյունավետ միջոց է, քան հետևանքների վերացումը և դրանց դեմ պայքարը»:

 Դավիթ Թումասյանը կարծում է, որ  կանխարգելիչ գործողությունները շատ կարևոր է իրականացնել ոչ միայն կոնկրետ բաշխումն իրականացնելով մի կառույցի  վրա, այլ իրականացնել համագրոծակցային եղանակով:

«Եթե խոսքը գնում է գյուղում բնակվող ընտանիքի մասին, այո, գյուղապետը` որպես համայնքի ղեկավար, պարտավոր է հոգ տանել տվյալ համայնքում բնակվող անձանց համար և եթե գյուղապետարանում տեղյակ չէին դեպքի մասին, որ երեխաներին դաստիրականում են  պարբերաբար բռնություն գործադրելով, որ այնտեղ բռնությունը դասիարակչկան մեթոդ է, որն ընդունելի է եղել թե´ պապիկի կողմից, թե´  հորաքրոջ,  ապա միանշանակ այդ կառույցն իր գործունեությունը պատշաճ չի իրականացրել»,- նշեց նա:

Փորձագետն հիշեցնում է, որ փոքր համայնքներում նորություն չէ նման երևույթները, քանի որ բոլորը բարեկամ, ծանոթներ  են, և այդ ներազգակցական, մտերիմ ջերմ հարաբերությունները երբեմն «տնավարի» լուծումներ  իրականացնելու շատ հիմանական տարբերակն է հանդիսանում,  և սա բերում է նրան, որ  թողտվություն է իրականացվում երեխաների  նկատմամբ անտեսման և  բռնության բոլոր դրսևորումների առումով:

«Եթե մենք նայում ենք իրավական տեսանկյունից, այո, Խնամակալության և հոգաբարձության մարմինը  հանդիսանում է միակը, որ կարող է երեխային ընտանիքից վերցնել և 7 օրվա ընթացքում դիմել դատարան`  ծնողական իրավունքներից զրկեու, կամ սահմանափակելու առումով, սակայն պրակտիկան տարիներ ի վեր մնում է խիստ մտահոգիչ, քանի որ նման գործառույթներ իրականացնում են միայն այն դեպքում, երբ դանակն հասնում է ոսկորին, երբ երեխային գտնում են հակասանիտարական պայմաններում և ասում, որ այս պարագայում երեխային վերցնում են, այն դեպքում, երբ կանխումը ուղղված պետք է լինի ավելի վաղ փուլերում»:

Նա նշում է, որ այստեղ  խդիրը կայանում է սկզբից աջակցության գործընթացի իրականացման փուլից` սկսած ծնողավարման հմտություններից, երեխանների դասիարակության մեթոդիականեր սովորեցնելուց,  նոր միայն դրանից հետո իրականացնել արդեն պատժիչ քաղաքականություն,  եթե ծնողը շարունակում է նման վարքագիծ իրականացնել:

«Շատ հաճախ ծնողը չգիտի այլընտրանք` ինչպես դասիարակի երեխային, քան ծեծի կիրառումն է, այդ մեխանիզմները պետք է տրամադրվեն պետության կողմից»,- ասաց Դավիթ Դումասյանը:

Նա հավելեց, որ  շատ գովելի է այն փաստև, որ  Ընտանեկան օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ.  «Հուսանք դրանք կբերեն արդյունքի»:

Հիշեցնենք, որ  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օգոստոսի 18-ին  տանը դաժանաբար ծեծի  ենթարկված երեեխաներից  6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխաների պապիկին ձերբակալել են, նշենք, որ օգոստոսի 19-ին նույն ընտանիքի 5 երեխաներին թունավորմամբ տեղափոխել են  Երևամի Մուրացանի  հիվանդանոց, երեխաների մայրը 28-ամյա Մարիաննան նույնպես բերման է ենթարկվել, հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել: