ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է առաջիկա ամիսներին կրճատել Իրաքում ամերիկյան զորքերի թիվը, հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով կառավարության մեջ աղբյուրներին։

Ակնկալվում է, որ Իրաքում ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչների թիվը կկրճատվի մինչեւ 3.5 հազարը։ Ներկայում Իրաքում գտնվում է շուրջ 5.2 հազար ամերիկացի զինվոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իրաքում ամերիկյան զորքերն կատարում են տարբեր խնդիրներ՝ սկսած 2003 թվականից։ Հունվարի 3-ին ԱՄՆ ԶՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, որի հետեւանքով սպանվել էր Իրանի ԻՀՊԿ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլայմանին։ Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ին հրթիռային հարված էր հասցրել Իրաքում երկու օբյեկտների ուղղությամբ, որոնք օգագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։ Դեկտեմբերի 29-ին ամերիկացիների կողմից Իրաքում շիիթական խմբավորումների ուղղությամբ հարվածները քննադատություն էին առաջացրել Իրաքի իշխանությունների շրջանում։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով պահանջում էր ամբողջովին դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրից։