Սունիթական քաղաքական գործիչ Թամամ Սալյամը, որն ուրբաթ անվանվել էր որպես Լիբանանի վարչապետը պաշտոնում հիմնական թեկնածուների մեկը, պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կառավարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Modon-ին։

«Ես ասում եմ ոչ, քանի որ չեմ ցանկանում լինել Լիբանանի ավելի մեծ տապալման պատճառ»,-ասել է 57-ամյա քաղաքական գործիչը։

Սալյամը խոստովանել է, որ «չի հավատում Լիբանանում բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը նախագահ Միշել Ունի օրոք քաղաքական դաշտում շարունակական հակամարտության պատճառով»։ Նա հիշեցրել է, որ ներկայիս կառավարության ղեկավարն իշխանության էր եկել բարեփոխումների եւ փոփոխությունների մասին կարգախոսով, սակայն չորս տարի անց երկիրը հայտնվել է անհետացման եզրին։ «Մարդիկ տեսնում են այդ կառավարման հետեւանքները»,-ընդգծել է նա։

Սալյամը կարեկցել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին, որը, նրա խոսքով, անկեղծորեն ձգտում է օգնել Լիբանանին իրագործել բարեփոխումները, սակայն չգիտի բոլոր իրողությունները։ «Ես չեմ դառնա այն «նվերը», որը ցանկանում են մատուցել Մակրոնին սեպտեմբերի 1-ի նրա այցի կապակցությամբ»,-նշել է քաղաքական գործիչը, որը եղել է կառավարության ղեկին 2013-2016 թվականին։ Նրա թեկնածության մասին Բեյրութում սկսել էին խոսել, երբ նախկին վարչապետ Սաադ Հարիրին հանել էր իր թեկնածությունը։

Լիբանանը մնացել էր առանց կառավարության օգոստոսի 10-ին, երբ Բեյրութի կառավարությունը Հասան Դիաբի գլխավորությամբ հրաժարական էր տվել Բեյրութի նավահանգստում պայթյունի ֆոնին։