Գերմանիայում դատարանը հավանություն է տվել Բեռլինում հակակորոնավիրուսային ակցիաների անցկացմանը, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը պատրաստվել է հնարավոր բռնությանը, քանի սոցցանցերում ակտիվիստները կոչ են արել զինվել եւ հավաքվել Բեռլինում:
Մինչ օրս Գերմանիան համարվում է եվրոպական միակ երկիրը, որը հաջողությամբ պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, սակայն վերջին շրջանում վարակվածների թիվն ավելացել է, եւ կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել առավելագույնս լրջություն ցուցաբերել:





























