Ադրբեջանը մինչեւ սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կարանտինային հատուկ ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ կարանտինային հատուկ ռեժիմ է սահմանվել մինչեւ օգոստոսի 31-ը:

Միեւնույն ժամանակ, կառավարության որոշմամբ օգոստոսի 31-ից մի շարք քաղաքներում կարանտինի պայմանները կթեթեւացվեն: Այդ քաղաքների թվում են՝ Ջալիլաբադ, Գյանջա, Մասալա, Մինգեչաուր, Եվլախ, ինչպես նաեւ Բարդինի, Գերանբոյի, Գեյգելի, Խաչմազի, Սալյանի շրջանները:

Նշվում է, որ Բաքվում, Սումգայիթում եւ Ապշերոնում որոշ սահմանափակումներ դեռ կգործեն:

Ադրբեջանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 35 986 եւ մահվան 527 դեպք, ապաքինվել է 33 461 մարդ: