ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբը իր ազգային համագումարում հանրապետականներին ծաղրելուց հետո, այս շաբաթ սկսել է այդ գործողության վերջին մասը՝ գնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի KeepAmericaGreat.com, https://keepamericagreat.com/ դոմենը, գրում է Politico-ն:
Երբ Թրամփը անցյալ տարի սկսեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու իր քարոզարշավը, նա մեծ շուքով ներկայացրեց Keep America Great դոմենը՝ որպես նորույթ: Սակայն վերջերս Բայդենի շտաբը իմացել է, որ տիրույթը հասանելի է եւ գնել է այն:
Այժմ էջը վերից վար ծածկված է Դոնալդ Թրամփի վարչակազմի հասցեին հանդիմանություններով:
«Խոստումներն արված են, խոստումները կատարված չեն»,- կարդում ենք գլխավոր էջում, որտեղ ԱՄՆ նախագահի լուսանկարն է՝ դեմքի շատ տխուր արտահայտությամբ:
«Թրամփը չի փնտրում երկրորդ ժամկետ: Նա փնտրում է թարմացումներ»,- նշում է մեկ այլ գրառում:





























