Իսրայելի զինվորականները հարվածել են Գազայի հարավում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան պայթուցիկների արձակմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։

«Օրվա ընթացքում (շաբաթ՝ խմբ․) պայթուցիկներ են արձակվել Գազայի գոտուց Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան ընթացիկ իրադարձությունների՝ որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերի ուղղությամբ»,-հայտնել է մամուլի ծառայությունը կիրակի առավոտյան։

Օգոստոսի սկզբից Գազայից Իսրայելի ուղղությամբ սկսել են արձակել պայթուցիկներով գնդեր։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը բազմիցս հարվածել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ։