Երբ «մունաթ եք» գալիս պետական եւ տեղական մարմինների այս կամ այլ պաշտոնյաի վրա եւ դա անում եք հրապարակայնորեն, հասկացեք, որ Ձեր գրառումները կարդում են նաեւ այդ ոլորտի մասնագետները, որոնք շատ լավ հասկանում են, որ Դուք եւ՜ օրենքով եք սխալ, եւ՜ պատկերացումներ չունենալով այդ ոլորտից, սխալ դատողություններ եք անում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փորձեք մի պահ դուրս գալ ֆեյսբուքից, դիմեք մասնագետների եւ գտեք իրական կյանքում լուծումը, ոչ թե շարունակեք խնդրի մեջ մնալ, սակայն հավաքել լայքեր:
Կողքից էլ մի «լավամարդ» դարձեք, մարդուն իրականում վատություն անելով:
P.S. պետական եւ տեղական մարմնի պաշտոնյան սխալ որոշում կայացնում է, եւ դրա մասին պետք է ասվի, գրվի, բայց մինչ այդ դիմեք մասնագետի, առավել եւս երբ չեք տարբերակում քրեկան օրենսգիրքը, ՎԻՎՕ-ից»:





























