Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով երկրում տիրող վիճակի մասին, հայտարարել է, որ իրեն չի մտահոգում իշխանությունը, նա պարզապես չի ուզում, որ իր երկիրը մասնատեն այլընտրանքային ուժերը, հաղորդում է Բելթան:
«Ինձ միայն մի բան է հուզում. ուզում եմ պաշտպանել այն, ինչը մենք ստեղծել են դարերով: Մենք փլատակներից եւ փոշուց վերականգնել ենք մեր երկիրը»,-ասել է նա:
«Ես չեմ ուզում, որ մասնատեն իմ երկիրը, որը ես կառուցել եմ կայսրության փլատակների վրա, եւ չեմ ուզում, որ սպանեն ազնիվ, կարգապահ մարդկանց, որոնք աշխատել են այդ ուղղությամբ: Դա լյուստրացիա չի լինի, ինչպես ոմանք են ասում: Դա սպանդ կլինի: Եվ այն, ինչ կատարվել է Ուկրաինայում, ծաղիկներ կթվան»,-հավելել է նա:





























