Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է բնության եւ գյուղատնտեսության հանդեպ սիրո մասին: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում:
Կադիրովի խոսքով՝ նա միշտ մրգեր, բանջարեղեն եւ հատապտուղ է աճեցրել, ինչպես նաեւ անասուններ եւ հավեր պահել: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չի հրաժարվել դրանից՝ չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին, հաղորդում է «Լենտա»-ն:
Կադիրովը նշել է, որ իր տնտեսությունը համալրվել է 7 տեսակի թռչուններով: