Հայաստանում 2018-ին, իմ կարծիքով, գունավոր հեղափոխություն տեղի չի ունեցել: Այս մասին սեպտեմբերի 2-ին «Թավշյա հեղափոխությունները հետխորհրդային տարածքում. Ծագումը եւ հետեւանքները» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Զաբարովը: Հայաստանում, ըստ նրա, իշխանության բռնի տապալում տեղի չի ունեցել:
«Հայաստանում ընտրեցին այն առաջնորդին, որին ցանկանում էր հայ ժողովուրդը: Ես այդ ժամանակ շատ էի զրուցում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ: Իրավիճակը, որը զարգացել էր մինչեւ 2018 թվականը, կոռուպցիայի մակարդակը, որը չափազանց բարձր էր... Մարդիկ պարզապես դուրս եկան հրապարակ, քանի որ այլեւս չէին ցանկանում այդպես ապրել: Ուստի ես չեմ կարող ասել, որ այնտեղ գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել»,- պարզաբանել է Զաբարովը:





























