Մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիայի ափեր, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Չորեքշաբթի` սեպտեմբերի 2-ին, առնվազն 409 մարդ է փոքր նավակներով հասել Բրիտանիայի ափեր, նշվում է նյութում: Հարյուրավոր միգրանտների որսացել են ջրի վրա, մնացածներին հաջողվել է հասնել ափ:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա օգոստոսի 6-ին, երբ երկիր էր ժամանել 235 մարդ: Ընդհանուր առմամբ, այս տարի ծովային ճանապարհով Մեծ Բրիտանիա է ժամանել 5600 միգրանտ, նշում է պարբերականը: