Վրաստանի  6 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Ռուսթավի, Գորի, Զուգդիդի եւ Փոթի, ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Այդ քաղաքներում ուսումնական պրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից: Սա անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ գնահատենք ներկայի ռիսկերը: Այդ պատճառով մեզ եւ համաճարակաբաններին 2 շաբաթ է պետք, որից հետո հավելյալ որոշումներ կկայացնենք»,-ասել է Գախարիան:

Առնվազն 2 շաբա՝ սեպտեմբերից 15-ից հոկտեմբերի 1-ը, դպրոցականներն ու ուսանողները կսովորեն հեռավար ռեժիմով:

Ավելի վաղ ուսումնական տարին մինչեւ հոկտեմբերի 1-ը երկարաձգվել էր Բաթումիում եւ Քոբուլեթիում, որոնք դարձել էին երկրում համավարակի գլխավոր օջախները:

Միայն վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 87 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: