Որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը:

Նա նշեց, որ մասնակցել է քաղաքական գործընթացների եւ հիմնականում ընդդիմադիր հայացքներ է ունեցել: Դա եղել է «թավշյա հեղափոխությունից» առաջ:

Նա նկատեց, որ ՍԴ-ում պետք է լինեն անկախ դատավորներ, որոնք չեն պատկանի որէեւ քաղաքական ուժի, լինի դա իշխանամետ կամ ընդդիմադիր:

«Պետք է լինի մարդ, ով չեզոք դիրքորոշում կունենա եւ կկարողանա մեղմել սուր անկյունները»,-պարզաբանեց թեկնածուն՝ հավաստիացնելով, որ ինքն այդ մարդն է: