Միացյալ Նահանգների նախագահ դուստր Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են հանձնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարոլինա Հերլին:
«Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշներն այսօր կրկին COVID-19-ի ախտորոշման թեստ են հանձնել: Նրանց երկուսի թեստերի արդյունքներն էլ բացասական են»,- գրել է Հերլին Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուս ունեն:
.@IvankaTrump and Jared Kushner were tested again today for COVID-19 and both are negative.
— Carolina Hurley (@CLH45) October 2, 2020





























