Իրանը ծրագիր է պատրաստել, որը կարող է վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը։ 

Նրա խոսքով՝ Իրանն ուշադիր հետեւում է իր հյուսիսարեւմտյան սահմանի մերձակայքում իրադարձությունների զարգացմանը եւ երկու կողմերի հետ էլ շփումներ է պահպանում։

«Հակամարտության ամենասկզբից Իրանը երկու կողմերին ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Եվ կրկին, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ օկուպացված քաղաքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, մենք շեշտում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու համար։ Իրանը պատրաստել է այդ կապակցությամբ մանրակրկիտ ծրագիր, որը հիմնված է կառուցվածքի վրա, ինչի մասին ասացի, եւ այն կարող է իրականացվել երկու կողմերի ու տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հավելել է նա։

Երկու կողմերին կրակի ահհապաղ դադարեցման կոչ անելով՝ նա շեշտել է, որ Իրանը չի հանդուրժի իր տարածքում ոչ մի չկանխամտածված ագրեսիա։