Հոկտեմբերի 6-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններին։

Դրանց թվում են՝

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, դեմ՝ 1),

«Սահմանամերձ համայնքների սոցիալական օգնության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծը։

Դրանից բացի, պատգամավորները առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 99, միաձայն)։