Աշխարհը պետք է անպայման ճանաչի, որ Թուրքիան իրականացրել է հայերի ու ասորիների ցեղասպանությունը։ Այս մասին հայտարարել է, թե «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարանի» պլատֆորմի ասորի անդամ Վալի Միրզան՝ անդրադառնալով Արցախի դեմ Թուրքիայի հրահրած ագրեսիային։
Սիրիական Hawar լրատվամիջոցի հետ զրույցում Վալի Միրզան շեշտել է, որ աշխարհը պետք է ընդունի, որ Թուրքան ահաբեկչությանը սնող երկիր է։
Նա նշել է, որ քանի որ աշխարհը ուշացնում է ճանաչել հայերի ու ասորիների ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է իր կեղտոտ ծրագրերը։
Թուրքիան զավթել է սիրիական հողերի մի մասը, ահաբեկիչներ ուղարկել Լիբիա, հիմա էլ հայերի դեմ կռվելու համար ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան։
Թուրքիան աշխարհի ահաբեկիչներին աջակցող երկիր է։ Աշխարհը պիտի դրա դեմն առնի։ Թուրքիան տարածաշրջանի երկրներին առանց դրսի ճնշման խաղաղություն չի բերի եւ չի դադարի հարձակվել հարեւանների վրա»,–ասել է Վալի Միրզան։





























