Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիան սպառնալիքի տակ է դնում Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում փխրուն կայունությունը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Դավիդ Մաքալիստերը:

Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքում բոլոր տարածքային վեճերից ամենավտանգավորը ղարաբաղյան հակամարտությունն է:

«Կրկնում եմ՝ այդ հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում»,-հավելել է նա:

«Երկու կողմերը պետք է վերադառնան առանց պայմանների դիվանագիտական երկխոսությանը: Ինչպես արդեն նշել են իմ գործընկերները, տարածաշրջանում երրորդ կողմերը պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է հակամարտություն հրահրել եւ խոչընդոտել երկու կողմերի՝ խաղաղ ապագա ունենալու ցանկությանը»,-նշել է նա: