Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին, փոխանցում է Mehr-ը։ 

«Իրանի դիրքորոշումը հստակ է, եւ Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնատար անձանց հետ զրույցներում նախագահ Հասան Ռոհանին հստակ խոսել է այս հարցի մասին, իսկ այսօր Իրանը մտադիր է այդ հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ փոխըմբռնման, «երկու պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, օկուպացիան դադարեցնելու» հիման վրա։